Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկա պահին Վերին Լարս անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում:
Կոմիտեն մշտական կապի մեջ է ռուսական և վրացական կողմերի հետ՝ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։