Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ գյուղեր: Պատերազմի ընթացքում տարհանված գյուղերի բնակիչների մեծամասնությունն արդեն հետ են վերադարձել, վերանորոգում են տները, երեխաներին ուղարկում դպրոց:
Արցախի գյուղական բնակավայրերի ամրապնդումն ու հզորացումը անվտանգության ու զարգացման երաշխիքներից մեկն է:
Արցախում իր նախորդ հանդիպումների ընթացքում Զարեհ Սինանյանը այս հարցն արդեն քննարկել է մի շարք պաշտոնյաների հետ՝ ընդգծելով դրանում սփյուռքի ներուժի ներգրավման անհրաժեշտությունը: