2021 թվականի հունվարի 25-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը կարևորել է Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Սահմանադրական տրիբունալի երկարամյա գործընկերային կապերի զարգացումը և նշել, որ հայկական կողմը պատրաստակամ է քննարկելու այդ ուղղությամբ հետագա քայլերը:
Դեսպան Չեպլակն իր հերթին անդրադարձել է երկու երկրների բարձր դատարանների հարաբերությունների հետագա խորացմանը և վերահաստատել լեհական կողմի հետաքրքրվածությունը երկկողմ աշխատանքային կապերը զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները սահմանադրագիտության զարգացմանն առնչվող գիտավերլուծության և այլ ոլորտներում։