Երեկ ԵԽԽՎ-ն ընդունված բանաձևով կոչ արեց Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները: Մասնավորապես, ընդունված բանաձևը արձանագրում է հումանիտար խնդիրների կարևորությունը: Կոչ է արվում. «Անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությանը»:
Այս բանաձևի ընդունման և հումանիտար հարցերի առանձնակի շեշտադրման հարցում ակտիվ աշխատանք են իրականացրել հայաստանյան պատվիրակության՝ դիտորդական հանձնաժողովի անդամներ Ռուբեն Ռուբինյանն ու Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: