Մարսելի հայկական եկեղեցու մշակութային կենտրոնի վրա հարձակումը խիստ մտահոգություն է առաջացնում. հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը:
«Վերահաստատում ենք, որ ազգային պատկանելության հիմքով ատելության ցանկացած գործողություն, վերջին շրջանում Ֆրանսիայում հայերի և հայկական մշակութային ժառանգության դեմ թուրքա-ադրբեջանական ոտնձգությունների օրինակով, պետք է բացառվի»,- հայտնում է դեսպանատունը։
Հիշեցնենք՝ հունվարի 24-ին կրակել էին Մարսելի «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էեղել: Տուժածներ չկան: