Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը 17 ծանրորդով մարզական հավաք է անցկացնում «Օլիմպավանում»: Մարզուհիները պատրաստվում են տարվա առաջին կարևոր ստուգատեսին.
Տաթև Հակոբյանն ու Իզաբելլա Յայլիյանն են մեր հավաքականից հավակնում Օլիմպիական ուղեգրերի: Հարցը կայանում է նրանում, որ Հայաստանը միայն մեկ կին ծանրորդ կարող է գործուղել Օլիմպիական խաղեր, սակայն այդ դեպքում մարզչական շտաբը ընտրության հնարավորություն կունենա:
Իսկ թե ինչի հիման վրա մարզչական շտաբը կկայացի կարևոր որոշումը, պարզաբանում է գլխավոր մարզիչը: Ներսիսյանը վստահեցնում է, որ մեծահասակների հավաքականի թիկունքում արժանի սերունդ կա կանգնած, որի հետ լավ աշխատանք տանելու դեպքում արդյունքները դժգոհելու առիթ չեն տա:
Եվրոպայի առաջնությունը վերջինը կլինի Օլիմպիական խաղերից առաջ, իսկ «Տոկիո-2020»-ը պլանավորած է անցկացնել հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: