Իտալիան կանգնած է նոր քաղաքական ճգնաժամի առաջ՝ գրում է CNBC-ն: Վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական տվեց՝ նոր կառավարություն ձևավորելու ակնկալիքով: Երկիրը կրկին կանգնած է առողջապահական և տնտեսական ճգնաժամի առաջ: Իտալիան քաղաքական անորոշության մեջ հայտնվեց, երբ «Վիվա Իտալիա» փոքրիկ կուսակցությունը որոշեց լքել Կոնտեի ղեկավարած կոալիցիան: Կոնտեի և իր նախկին կոալիցիոն գործընկերների տարաձայնությունը սկսվել է ԵՄ հակահամավարակային աջակցության և այդ միջոցների բաշխման վերաբերյալ ընդհանուր հայտարարի չգալուց: Արարողակարգի համաձայն՝ անկուսակացական Կոնտեն հրաժարականի դիմումը ներկայացրել է նախագահ Սերջիո Մատալերային, որը նրան խնդրել է պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը: Փորձագետները նշել են, որ հրաժարականով Կոնտեն փորձում է խուսափել պարտությունից՝ հաջորդ շաբաթ Սենատում նախատեսվող քվեարկության ժամանակ: