Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձմեռային նստաշրջանի առաջին օրվա ավարտին ընդունված բանաձևում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ հռետորաբանությունից, որը խոչընդոտում է քաղաքական երկխոսությունը և հնարավորինս արագ կյանքի կոչել Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները:
Վեհաժողովն ընդգծել է Ռուսաստանի դերը Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում:
ԵԽԽՎ-ն նաև խորհուրդ է տվել անհապաղ սկսել ռազմագերիների փոխանակումը, հարգել մշակութային ժառանգությունը: