Հունվարի 25-ին ՀՀ ոստիկանությունում էր ԱՄՆ իրավապահների պատվիրակությունը՝ հայտնում են Ոստիկանությունից:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող այցի շրջանակներում կայացել են մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում ներկայացվել են ՀՀ ոստիկանության արդիականացմանն ուղղված բարեփոխումները, կարևորվել միջազգային փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը, իրականացվել փորձի փոխանակում՝ ծառայողների պրոֆեսիոնալ որակների բարձրացման և հմտությունների կատարելագործման նպատակով:
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։