Deloitte Football Money League պարբերականը ներկայացրել է ամենամյա ֆինանսական հաշվետվություն, որով ցույց է տվել եվրոպական ֆուտբոլային ակումբների եկամուտները:
Ամենաբարձր եկամուտ ունեցող եվրոպական ակումբների լավագույն քսանյակը գլխավորում է կատալոնական «Բարսելոնան»՝ 715.1 միլիոն դոլար եկամուտով:
Լավագույն հնգյակում են նաև «Ռեալը», «Բավարիան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը»։ Թոփ-5 լիգաների ներկայացուցիչներից զատ այս ցուցակում է ընդգրկվել միայն Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը»։