«Բարսելոնայի» լեգենդար պաշտպան Կառլես Պույոլը ներկայացրել է այն մարզաշապիկը, որը կրելու է կատալոնական ակումբը այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնության երկրորդ շրջանի Կլասիկոյի ժամանակ:
Մարզաշապիկը հատուկ արտադրության է, որ դիզայնով տարբերվում է «Բարսելոնայի» այս մրցաշրջանի հիմնական մարզաշապիկներից: Մարզաշապիկի դիզայնը թիմի տնային ու արտագնա մարզաշապիկների խառնուրդն է՝ կապույտ և Կատալոնիայի դրոշի գույներով՝ կարմիր ու դեղին:
Առաջիկա Կլասիկոն տեղի է ունենալու ապրիլի 11-ին: