Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Մոսկվայում է: Նա հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, նշել, որ Ադրբեջան և Հայաստան տարածաշրջանային այց է կատարում, որպեսզի աշխատանք տարվի այն հնարավորությունների ուղղությամբ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության մեջ: Զարիֆի այցը Հայաստան սպասվում է վաղը՝ հունվարի 27-ին:
Մոհամմադ Ջավադ Զարիֆ (ԻԻՀ արտաքին գործերի նախարար). «Ես շատ ուրախ եմ շնորհավորել ձեզ, պարոն Պուտինին` ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու առիթով: Ամեն դեպքում, մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ այդ հակամարտությունն ընթանում էր երկուսիս հարևանությամբ, լարում էր իրավիճակը, մարդիկ էին զոհվում: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է` աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք առկա են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված հայտարարություններում»: