Աշխարհահռչակ System of a Down խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավաք է կազմակերպելու: ֆինանսական միջոցները կուղղվեն պատերազմում վիրավորված զինծառայողների աջակցությանը:
Խմբի Ինստագրամի էջում նշվում է, որ գումարը, մասնավորապես, ծառայելու է ձեռքերը և ոտքերը կորցրած զինվորների վերականգնման և պրոթեզներով ապահովման համար: Առցանց դրամահավաքը տեղի կունենա խմբի յութուբյան ալիքում:
Միջոցառումից հետո կլինի «Ջենըսայդլ Հումանոիդց» երգի տեսահոլովակի պաշտոնական պրեմիերան: