Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ աշխարհահռչակ System of a Down խումբը հունվարի 30-ին առցանց դրամահավաք է կազմակերպելու, որի ֆինանսական միջոցները կուղղվեն պատերազմում վիրավորված զինծառայողների աջակցությանը:
«Հունվարի 30-ին՝ ժամը 9:00-ին, աշխարհահռչակ SOAD խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա առցանց դրամահավաք-միջոցառում՝ ուղղված 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավոր զինվորների առողջության վերականգնմանը: Այս ինքնատիպ միջոցառումը հեռարձակվելու է SOAD խմբի յութուբյան պաշտոնական ալիքով:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում միջոցառումից ստացված հասույթի մի մասն ուղվելու է ձեռքերի՝ ֆունկցիոնալ և բարձրորակ պրոթեզների ձեռքբերմանը:
Համախմբված հաղթահարելու ենք ամեն դժվարություն»,- հայտնում են հիմնադրամից: