ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ Բաքվում ՌԴ գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Լիմոնովի՝ ադրբեջանցիների և Արցախի մասին հնչեցրած արտահայտությունների համար: Մի քանի օր առաջ ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության պատգամավորը հայկական ռուսալեզու «Դիրքորոշում» հաղորդման ընթացքում ասել էր. «Սխալների պատճառով հայկական հողերն անցել են վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ աճյունների հետ: Ինձ համար Արցախում պատահածը մեծ ողբերգություն է, կարծես իմ հայրենիքն է բռնազավթվել թուրք ահաբեկիչների կողմից: Չեմ կարող պատկերացնել, որ Ստեփանակերտը կարող էր հանձնվել ագրեսորների հոշոտմանը»,- ասել էր Միլոնովը:
Պատգամավորը 2020 թ. հոկտեմբերին Արցախ այցելելու համար արդեն ընդգրկվել է Ադրբեջանի տխրահռչակ «սև ցուցակում»: Այնտեղ ներառված են մշակույթի աշխարհահռչակ գործիչներ, հանրահայտ լրագրողներ, բլոգերներ, ճանապարհորդներ: