Սիրիայում քրդերը պատրաստվում են կռվել թուրքական զորքերի դեմ թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, եթե Թուրքիայի իշխանությունները որոշեն հարձակողական գործողություն սկսել երկրում: Այս մասին ANHA-ի քրդական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Հյուսիսային և Արևելյան Սիրիայի քրդական ինքնավար վարչակազմի պաշտպանության վարչության» համանախագահ Զեյդան Ալ-Ասին՝ ներկայացնում է lenta-ն:
Նա մեկնաբանել է սիրիական պետության հյուսիս-արևելքում գտնվող Դերիք քաղաքի վրա հարձակվելու Անկարայի հավանական ծրագրերը: «Եթե Թուրքիան հարձակման կամ նմանատիպ այլ գործողություններ ձեռնարկի երկրի այս մասում, պատերազմը չի սահմանափակվի Դերիքով, այն կընթանա սահմանի ամբողջ երկայնքով՝ մինչև Աֆրին»,- ասել է Ալ-Ասին:
Հարցազրույցում Ալ-Ասին միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, կոչ է արել կանխել Սիրիայում թուրքական նոր ռազմարշավը:
«Եթե Սիրիան ու Ռուսաստանը թույլ տան տապալել քրդական ինքնավար վարչակազմը, դա կհանգեցնի լուրջ հետևանքների ամբողջ Սիրիայի համար»,- գործակալությունը մեջբերում է քուրդ գործչի խոսքերը: