Վերջին հինգ տարում Թուրքիայի ռազմական ծրագրերի ֆինանսավորումն ավելացվել է 11 անգամ: Այս մասին «Ստամբուլ» ռազմանավը նավատորմին փոխանցելու արարողությանը հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ իրենք մոտ 350 նոր ծրագրի են հավանություն տվել՝ ֆինանսավորումը հասցնելով 60 միլիարդ դոլարի:
Էրդողանն այլ թվեր էլ է ներկայացրել, մասնավորապես, եթե 2002 թվականին իրենք 62 ռազմական նախագիծ էին իրականացնում, այսօր դրանց թիվը հասել է 700-ի: «Անկարան պարտավոր է ուժեղ լինել ռազմական, տնտեսական և դիվանագիտական ոլորտներում, դա ոչ թե ընտրության հարց է, այլ ժամանակի պահանջ»,- շեշտել է Էրդողանը: