Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հրավիրվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության. այս մասին տարածած հաղորդագրության մեջ տեղեկացրել են նրա փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը:
Հակոբյանի հարցաքննությունը տեղի կունենա հունվարի 29-ին: Նա հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:
Փաստաբանները նշել են, որ քննիչը չի տեղեկացրել, թե կոնկրետ ինչ փաստի առթիվ հարուցված քրեական գործով է Հակոբյանը հրավիրվել հարցաքննության: