ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր՝ օրվա ընթացքում, տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում և Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած և վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում»,- հորդորում են մասնագետները:
2020 թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը և «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից՝ այն դարձնելով ավելի անվտանգ հավանական սպառնալիքներից:
Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները: