Pfizer-ը հայտնել է Կանադայի իշխանություններին, որ երկիրը հաջորդ շաբաթ պատվաստանյութի որևէ չափաբաժին չի ստանա Բելգիայի իր ձեռնարկությունում արտադրության շարունակական խափանումների պատճառով՝ հայտնում է cnn-ը:
Վարչապետ Ջասթին Թրյուդոն, սակայն, վստահեցրել է կանադացիներին, որ պատվաստանյութի մատակարարումը կվերսկսվի մի քանի շաբաթից, և ուժի մեջ կմնա մինչև սեպտեմբեր այն քաղաքացիների պատվաստումը, որոնք դա ցանկանում են:
Կանադան Pfizer/BioNTech պատվաստանյութը ստանում է Եվրոպայից, այլ ոչ թե մոտակա ամերիկյան ձեռնարկություններից, քանի որ Թրամփի վարչակազմը հասկացրել էր, որ պատվաստանյութերը չեն արտահանվի:
Կանադացիները հույս ունեն, որ Բայդենը կփոխի նաև Թրամփի այդ որոշումը: Նրանք սպասում են ամերիկացիների աջակցությանը:
Օնտարիոյի վարչապետ Ֆորդն ուղղակի դիմել է Բայդենին՝ Կանադայի համար մեկ միլիոն պատվաստանյութ ուղարկելու խնդրանքով: