ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կապան, Մեծավան և Մարմաշեն համայնքները կրկին տեխնիկա են ստացել։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից:
Այս անգամ միավորված համայնքներին հատկացվել է մեկական բազմաֆունկցիոնալ էքսկավատոր՝ յուրաքանչյուրը 34 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ։ Ընդհանուր ներդրումը կազմել է 103 միլիոն 200 հազար դրամ։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։ Ծրագիրը էականորեն նպաստում է Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։