ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջոցներով Զորավանի միջնակարգ դպրոցում տեղադրվել է 5 կՎտ հզորության արևային կայան: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
Կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 7500 կՎտ/ժ, որը կբավարարի դպրոցի տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկը։
2020 թվականի դեկտեմբերին տեղադրված արևային կայանն արդեն լիարժեք գործում է: