Արցախում ռուս զինծառայողները դիտորդական դիրքերում հակաահաբեկչական կանոնավոր վարժանքներ են անցկացնում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Տագնապ» գործողությունների մշակման ժամանակ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն աշխատել են հրաձգային դիրքերում՝ դիտակետերի պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև երթևեկությունը դադարեցնելու նպատակով մայրուղին փակելու նպատակով:
Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքի հսկողությունն իրականացնելու համար:
Բացի այդ, ենթակառույցները ներառում են անձնակազմի բնակության համար հարմարավետ բնակելի մոդուլներ, սննդի պատրաստման և ընդունման բլոկ-մոդուլ, ինչպես նաև տրանսպորտային-տեխնոլոգիական բլոկ-մոդուլ։
Բոլոր մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, սպասքով, էլեկտրական սարքերով, ջեռուցման և օդորակման համակարգերով: