Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Տղամարդկանց մրցաշարում աղյուսակը 2,5 միավորով միանձնյա գլխավորում է Արթուր Դավթյանը։ Դավիթ Շահինյանը, Լևոն Բաբուջյանը, Տիգրան Հարությունյանը և Մամիկոն Ղարիբյանը 2-ական միավորով կիսում են 2-5-րդ հորիզոնականները։
Կանանց մրցաշարում առաջատարն է Նարե Առաքելյանը, որը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր։ Աստղիկ Հակոբյանը, Աննա Խաչատրյանը և Արփինե Գրիգորյանը 2,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։
Այսօր մրցաշարերում կկայանան 4-րդ տուրի պարտիաները։