ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային և Երևանի տարածքային ստորաբաժանումները շարունակում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանն ուղղված ստուգայցերը մայրաքաղաքի և մարզերի տնտեսվարողների շրջանում:
Հատուկ ուշադրության են առնվում մեծ աշխատակազմ ունեցող տնտեսվարողները։
ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի տեսուչները հերթական ստուգայցով եղել են Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի երեք մասնաճյուղում։
Ստուգայցի պահին տեսչական մարմնի մասնագետները կոպիտ խախտումներ չեն արձանագրել։ Ֆաբրիկայի մասնաճյուղերից մեկում չի պահպանվել աշխատողների միջև սահմանված՝ 1,5 մետր հեռավորություն պահելու նորմը։ Այս կապակցությամբ ԱԱՏՄ տեսուչներն առաջարկել են, որ աշխատողները դիմավահաններ կրեն մինչև հարցի ամբողջական լուծումը։