Դեռ 2004-ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ ԱՀ Շոշ գյուղում կառուցվել է հանրակրթական դպրոց, իսկ պատերազմի հետևանքով Արցախի սրտում գտնվող գյուղն այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի էջից:
«Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների և վերանորոգման այլ աշխատանքներից հետո՝ մեկ շաբաթ առաջ, բացեց իր դռները 65 աշակերտի առաջ:
Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,- ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի գրառման մեջ: