Թուրքիայի նախագահ Էրդողանը քննադատել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին «վատ հարևաններ» լինելու համար, քանի որ նրանք հրաժարվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի համար մասեր՝ մասնավորապես տեսախցիկներ մատակարարելուց՝ հաղորդում է Duvar English-ը շաբաթ օրը:
Էրդողանն ասել է. «Մենք ուզում ենք տեսախցիկներ, բայց նրանք չեն տալիս: Մեզ ասում են. «Ինչո՞ւ եք կռվում Հայաստանում»:
«Թուրքիայի անօդաչու թռչող սարքերը ակտիվորեն ներգրավված են եղել Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում: Երբ անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիան սատարեց Ադրբեջանին Հայաստանի դեմ գործողություններում, հայ դիվանագետներն ու ակտիվիստներն արևմտյան ընկերություններին դրդեցին դադարեցնել իրենց հարաբերությունները թուրքական պաշտպանական ոլորտի ընկերությունների հետ»,- նշել է պարբերականը: