Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստից առաջ բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով։ Նա պարզել է «Ազատությո՛ւն Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին» գրությամբ պաստառ:
«ԵԽԽՎ նիստն սկսեցինք մեր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։
Հավելենք՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. Ձմեռային նստաշրջանն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով: