Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. Ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը «Լուրեր»-ին տեղեկացրեց, որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում:
Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:
Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: