Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման այն ճանապարհների երկարությունը, որոնցով երթևեկությունն անվտանգ է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են փախստականների վերադարձը իրենց տները։
Երևանից Ստեփանակերտ է ժամանել 137 քաղաքացի: Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել 50 հազար 658 մարդ, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Դիտարկումն իրականացվում է շուրջօրյա, և հրադադարի ռեժիմի պահպանման հսկողությունը դիտարկվել է քսանյոթ դիտակետերում: