Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կառավարության գործընկերներիս հետ հանդիպել ենք Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի կառավարության ներկայացուցիչներին։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր»,- գրել է նախարարը: