Տոկիոյում այս տարի նախատեսված ամառային օլիմպիական խաղերը կկայանան՝ հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը՝ տեղեկացնելով, որ կազմակերպիչների առաջնահերթությունը մարզիկների անվտանգության ապահովումն է:
Հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 23-ին:
«Այսօր ես ունեմ աշխարհի բոլոր 206 օլիմպիական ազգային կոմիտեներին դիմելու հնարավորություն, ունենք Ճապոնիայի կառավարության լիակատար աջակցությունը և պատրաստ ենք»,- տեսակապով դիմելով գործընկերներին՝ ասել է ՄՕԿ-ի ղեկավարը: Մշակվում են տարբեր սցենարներ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնելու հնարավորությունը: