Վրաստանը փետրվարի 1-ից սկսում է կանոնավոր չվերթերը բոլոր ուղղություններով՝ պարտադիր կարանտինով: Այդ օրվանից Բաթում, Զուգդիդ, Փոթի և Թելավի քաղաքներում կվերականգնվի համայնքային տրանսպորտի, դպրոցների, խանութների և առևտրի կենտրոնների աշխատանքը:
Թբիլիսի, Քութայիս և Ռուսթավի քաղաքներում փետրվարի 1-ից աշխատանքը կվերսկսեն խանութներն ու առևտրի կենտրոնները, բոլոր քաղաքներում բաց և փակ շուկաները կբացվեն փետրվարի 15-ից: Ուժի մեջ կմնա դահուկային հանգստավայրերի սահմանափակումը: