Հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ սահմանին էր. Ապրիլյան պատերազմ, հուլիսյան մարտեր: Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմն էլ բացառություն չէր: Թեժ մարտերի առաջին օրվանից Խաչատուր Աղաջանյանը ոստիկանության ներքին զորքերի հետ մեկնեց Արցախ: Մեկ ամսվա կռվից հետո մի քանի օրով տուն էր եկել. առաջնեկն էր ծնվել՝ Սեդան:
Ավագ սերժանտը հաղթանակի համար էր գնում, մարտական տրամադրվածությամբ: Ծնողները հիշում են՝ Արցախը պաշտպանելու համար որդին շտապում էր ժամկետայինների կողքին լինել:
Խաչատուրը զոհվել է Շուշիում՝ նոյմբերի 7-ին, Քարինտակի համար մղվող մարտերում: Անձնվիրության համար ոստիկանության ավագ սերժանտը հետմահու պարգեվատրվել է «Սխրագործության» համար մեդալով:
Ընտանիքին զորակցելու համար վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանն այցելել են Աղաջանյանններին: Խաչատուրը նաև ըմբիշ էր, սամբոյի, բասկետբոլի, քինբոքսին սիրահար: Մարտ առանց կանոնների սպորտաձևում՝ Հայաստանի չեմպիոն: Եղբայրը հիշում է՝ թեպետ սպորտում բազմաթիվ հաջողություններ ուներ, բայց նպատակներն աշխատանքի հետ էին կապված:
Հիմա բոլորը ջանում են, որ Խաչատուրի երազանքներն ու կիսատ թողած գործն անավարտ չմնան: