ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի ղեկավարի լիազորությունները ստանձնելուց հետո առաջին հեռախոսազրույցներն է ունեցել արտասահմանցի պաշտոնակիցների հետ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Հյուսիսային Ամերիկայի հարևանների հետ լարված հարաբերությունների ֆոնին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի և Կանադային վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Մեքսիկայի ու ԱՄՆ նախագահները քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: