Իրանի առաջընթացը խոչընդոտելու թշնամական փորձերը հակառակ արդյունքն են տվել, քանի որ Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները երկրին օգնել են զարգացնել Իրանի ռազմաարդյունաբերությունը: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին՝ փոխանցում է Tasnim գործակալությունը:
Իրանցի գեներալը նշել է, որ որքան ավելանում են Իրանի դեմ սահմանափակումները, այնքան Իսլամական Հանրապետությունն առաջընթաց է գրանցում և ավելի ինքնաբավ է դառնում:
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ պատժամիջոցներին հակազդելու հիանալի օրինակ է երկրում ավիացիոն արդյունաբերության զարգացումը: