Բժիշկ-ֆիզիոթերապևտը հաշվում է տղաների վերքերի ճակատագիրը, որոնց հետ իր ճակատագիրն է կապել արդեն 4 ամիս: 30 տարի Լոս Անջելեսում ապրելուց հետո պատերազմը հայրենիք կանչեց:
Էլիզաբեթ Դովլաթյան- Ֆիզիոթերապևտ- Պատերազմից մոտ 4 շաբաթ հետո հասկացա, որ երևի իմ կարիքը շատ կա, որ գնամ, ինձ ասեցին, որ երկու հիվանդանոց կա, որ ֆիզիոթերապևտ ընդհանրապես չի ունեցել...
Պատերազմական ու հետպատերազմյան իրականությունում Էլիզաբեթն առաջին անգամ է, առաջին խնդիրներն էլ տղաների լեզուն հասկանալն էր:
Էլիզաբեթ Դովլաթյան- Ես 30 տարի այստեղ չեմ, լեզուն լավ չեմ տիրապետում, չեմ խոսում, սկզբում իրենց վստահությունը ստանալն էլ էր դժվար, հետո սկսեցի հունի մեջ ընկնել, իրենք էլ տեսան, որ ոտքն ավելի լավ ա շարժվում, սկսեցին ավելի առաջադիմել, ինձ էլ վստահել:
Հետո հենց սկսեց նրանց լեզուն հասկանալ, ընկերացան՝ հիվանդասենյակ մտնելուն պես տղաներն իմաց են տալիս՝ իրենցից ով է ամենածույլը:
Պատերազմի օրերին կյանքը հիվանդանոցում ձգվում էր 24 ժամից ավելի, հիմա հույս ունի՝ տղաները կվերականգնվեն, կյանքն էլ...
Էլիզաբեթ Դովլաթյան- Հայաստանից ուզում եմ հույս տանեմ, որ մեր հայրենիքը կփոխվի, տեսնում եմ, որ սերունդն ավելի տարբեր են, և դա ինձ հույս է տալիս...