Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն աշխատանքային այց է կատարել «Դիլիջան» ազգային պարկ, որի շրջանակում նախ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԴԱՊ-ի աշխատակիցների հետ:
Քննարկվել են մի շարք հրատապ և կարևոր խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարիների ձեռքբերումներին և բացթողումներին: Հատկապես կարևորել է, որ այսուհետ աշխատանքները, ծրագրերն իրականացնել ժամանակի հրամայականին համահունչ, կրկնապատկել աշխատանքը` ի պահպանություն բնության և ի նպաստ պետության:
Խորհրդակցության ընթաքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա մի շարք խնդիրների և սեղմ ժամկետներում դրանց հնարավոր լուծումներին: Շեշտը դրվել է հատկապես`
ԲՀՊՏ-ների պահպանմանն ուղղված աշխատանքներն արդյունավետ և բարեխղճորեն իրականացնելու,
էկոտուրիզմի և էկոկրթության զարգացման անհրաժեշտության, կարևորության ու հեռանկարայնության,
վարչական աշխատանքները առավել նորմավորված, արդյունավետ և հետևողական կազմակերպելու
շրջակա միջավայրի մաքրության, պահպանության և պաշտպանության վրա:
Փոխնախարարն այցելել է նաև ԴԱՊ-ի այցելուների կենտրոն, տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին և հետագա անելիքներին: Առաջարկել է բարեփոխումներ իրականացնել, վերանայել, վերափոխել էկոտուրիստական ծառայությունների կազմակերպման և մատուցման, դրանց ներկայացման և գրավչությանը միտված աշխատանքների ձևերը, հստակեցնել համագործակցության սահմաններն ու նախանշել փոխգործակցության ուղղությունները, ներդնել նոր գործիքակազմ` առավել լավ արդյունք ստանալու նպատակով: