Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց պայքարին մասնակցում է 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը:
Առաջին տուրում հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է Բաբուջյան-Հայրապետյան պարտիայում:
Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: Առաջին տուրում հաղթել են Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Վերոնիկա Խաչատարյան-Աննա Խաչատրյան պարտիայում: