Կալանավայրում գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ի իր էջում պատմել է իր առողջական վիճակի մասին և «ամեն դեպքում» ավելացրել, որ ինքնասպանություն չի պլանավորել: Այս մասին տեղեկացնում է РБК-ն:
Նավալնիի խոսքով՝ իր «հոգեբանական և հուզական վիճակը միանգամայն կայուն է»:
«Ես շատ զգույշ եմ տեղաշարժվում աստիճաններով: Ամեն օր չափվում է իմ արյան ճնշումը: Այն կարծես տիեզերագնացի ճնշում լինի, և սրտին պատահական նոպան բացառվում է: Ես ինքնաթոր ոգելից խմիչք չեմ խմում և «Ռաֆայելոներով» շատ չեմ տարվում»,- ասել է Նավալնին:
Ալեքսեյ Նավալնիին բերման են ենթարկել հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Նա Մոսկվա էր ժամանել Բեռլինից, որտեղ օգոստոս ամսից ապաքինվում էր:
Ընդդիմադիր գործչի համակիրները քաղաքացիներին կոչ էին արել մասնակցել չարտոնված ակցիային: Ոստիկանությունում հայտնել էին, որ նման կոչերի համար պատասխանատվության կենթարկեն: