Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը Լառնակայի քաղաքապետարանին «Գորշ գայլեր» անունը կրող քաղաքի փողոցներից մեկը վերանվանելու առաջարկ է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Zartonk Media-ն:
Bozkurt`«Գորշ գայլեր» անունը փոխելու առաջարկի պատճառները ներկայացվել են Լառնակայի փոխքաղաքապետին, որը խոստացել է հարցը բարձրացնել քաղաքապետարանի խորհրդում:
Աղբյուրը նշում է, որ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը խոստացել է հետևել գործընթացին և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը: