Կիպրոսը մարտի 1-ից վերաբացում է սահմանները և օդանավակայանները բոլոր երկրներից զբոսաշրջիկների համար: Ժամանող օտարերկրացիները պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ:
Ընդ որում՝ «կարմիր» գոտուց հյուրերին, որի մեջ մտնում է Ռուսաստանը, ի հավելումն իրենց երկրում արված անալիզի, հարկ կլինի անել ևս մեկը՝ կղզի ժամանելուց հետո: