Իրանի կառավարությունը բիթքոինի և այլ կրիպտոարժույթների մշակմամբ զբաղվող 1600 կենտրոններին մեղադրում է Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում և այլ քաղաքներում էլեկտրաէներգիայի անջատումների համար:
Կրիպտոարժույթների շնորհիվ հնարավոր է լինում շրջանցել Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները՝ փոխանցում է The Times պարբերականը:
Կրիպտոարժույթների օրինական ու անօրինական ֆիրմաներին մեղադրում են երկրի էլեկտրացանցերի գերբեռնման համար, որի հետևանքով միլիոնավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից:
Բազմաթիվ անջատումներ են եղել Թեհրանում, Մաշհադում, Թավրիզում և Ուրմիայում: