Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով, Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ։