Ռուսաստանի տարբեր շրջաններում բողոքի ակցիաներ են սկսվել, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ փոխանցում է BBC-ն:
Խաբարովսկում բողոքի ցույցի ժամանակ բերման են ենթարկվել Նավալնիի տասնյակ աջակիցներ, որոնց թվում են ընդդիմադիր գործչի փաստաբաններից մեկը և խոսնակը:
Աղբյուրը գրում է, որ Ալեքսեյ Նավալնիի աջակիցները սոցիալական հարթակները հեղեղել էին Ռուսաստանի մոտ 60 քաղաքում կազմակերպվելիք բողոքի ակցիաներին մասնակցելու կոչերով:
Ռուս ընդդիմադիր գործիչը ձերբակալվել էր անցյալ շաբաթ Բեռլինից Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո: Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ձերբակալության նպատակը իրեն լռեցնելն է: