ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ անվտանգությունն ապահովելու համար ծառայություն են իրականացրել մեծ թվով ազգային գվարդիականներ: Իրար շատ մոտ գտնվելու հետևանքով կորոնավիրուսով է վարակվել երկրի ազգային գվարդիայի մոտ 200 զինվորական: Այս մասին տեղեկացնում է Russia Today պարբերականը:
Կապիտոլիումում ծառայության անցած 26 հազար գվարդիականներից յուրաքանչյուրը պետք է նախապես թեստավորվեր, սակայն թեստ են հանձնել ոչ բոլորը: