Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պայմանագիր է ստորագրել Pfizer և BioNTech ընկերությունների հետ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 40 մլն չափաբաժին մատակարարելու համար՝ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
ԱՀԿ-ն նաև AstraZeneca/Oxford պատվաստանյութի 150 մլն չափաբաժին է սպասում, որն օգտագործվելու է արտակարգ իրավիճակներում։ Microsoft-ի հիմնադիր և միլիարդատեր Բիլ Գեյթսը Twitter-ի իր միկրոբլուգում գրել է, որ այս շաբաթ ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը, սակայն չի նշել, թե որ պատվաստանյութի մասին է խոսքը:
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում տարածված կորոնավիրուսի նոր տեսակը կարող է ավելի մահացու լինել: