Իրանի նավթի փոխնախարար Ալիռեզա Սադեղաբադին հայտարարել է. «Նավթավերամշակման և բաշխման Իրանի ազգային ընկերությունը բենզինի ամենախոշոր արտադրողն ու արտահանողն է տարածաշրջանում»: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:
Շաբաթ Թեհրանում բացված Նավթի ու գազի վերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության 25-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում իրանցի պաշտոնյան հայտարարել է. «Նավթավերամշակման և բաշխման Իրանի ազգային ընկերությունը բենզին է արտահանում Աֆղանստան, Պակիստան, Հայաստան, Ադրբեջան, ինչպես նաև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջան»:
Նշելով, որ 2017 թ Իրանը ներկրում էր օրական 17 միլիոն լիտր բենզին, Սադեղաբադին հավելել է. «Վերջին երեք տարիներին Իրանը ոչ միայն դադարեցրել է բենզինի ներկրումը, այլև 2019 թ. հունիսից սկսել է արտահանման շուկայավարությունը, իսկ օգոստոսից՝ բենզինի արտահանումը վերոնշյալ երկրներ»: