Նշելով, որ ԱՄՆ նոր կառավարության համար հնարավորությունների պատուհանը միշտ բաց չի լինելու, ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Այս պահին նախաձեռնողը պետք է լինի Վաշինգտոնը»: Այդ մասին հաղորդում է Pars Today-ը:
Foreign Affairs ամսագրում հրապարակված հոդվածում ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը գրել է, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կանգնած է կարևոր ընտրության առջև: Զարիֆը գրել է. «Բայդենի կառավարությունը կա՛մ կշարունակի Թրամփի վարչակազմի պարտված քաղաքականությունը և կընթանա միջազգային համագործակցության և միջազգային իրավունքի սկզբունքներն անտեսելու ուղով, կա՛մ կհրաժարվի անցյալի ձախողված ենթադրություններից ու հետամուտ կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»:
Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ միջուկային խնդրի շուրջ նոր բանակցությունները բացառված են, և հավելել է. «Եթե Արևմուտքը, հատկապես՝ ԱՄՆ-ը, ցանկանում է խուսափել անցյալում արած սխալներից, պետք է վերանայի Իրանի և տարածաշրջանի վերաբերյալ իր տեսակետը»: