Փոխգնդապետ Դավիթ Ղազարյան. իրականացրել է կրակի վարում, հակառակորդին պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ, աչքի ընկել տրված ստորաբաժանումների ղեկավարման և վիրավոր զինծառայողների տարհանման գործում:
Կապիտան Սարիբեկ Ավագյանը հակառակորդի ինտենսիվ կրակի տակ տարհանել է ռազմական տեխնիկա, իսկ ավագ լեյտենանտ Էրիկ Անդրեասյանը հմտորեն իրականացրել է թիկունքային ապահովման գործընթացները:
Ավագ լեյտենանտ Սամվել Ղարաբեկյանը, ցուցաբերելով անձնական խիզախություն, խոցել է 3 տանկ, հակառակորդի մեկ տանկ էլ խոցել է լեյտենանտ Վաչագան Տոնոյանը:
Սերժանտ Էրիկ Հովհաննիսյանը նպաստել է հյուսիսային ուղղությամբ հակառակորդի ճեղքման կասեցմանը:
Շարքայիններ Անդրանիկ Դանիելյանն ու Արման Մելքոնյանը հյուսիսային ուղղությամբ ոչնչացրել են հակառակորդի մեծաքանակ կենդանի ուժ:
Մայոր Դավիթ Գրիգորյանը հմտորեն ղեկավարել է դիվիզիոնը, իրականացրել հակառակորդի հետախուզում ու հայտնաբերում, կրակ վարել, ինչի արդյունքում հակառակորդին հասցվել է կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:
Բուժծառայության մայոր Մհեր Սարգսյանը, կապիտան Էլեոնորա Շահինյանը, ենթասպա Հասմիկ Հովսեփյանը և ծառայող Հայկանուշ Գնունյանը աչքի են ընկել վիրավորներին բուժօգնության ցուցաբերման և ավելի ապահով վայր տարհանելու գործողություններով: